Բաց աստղադիտում մայիսի 31-ին՝ Ջինիշյան հիշատակի հիմնադրամի կողմից ✨
✨ Մայիսի 31-ին Ջինիշյան հիշատակի հիմնադրամը և Space42-ը երեխաներին նվիրում են ՏԻԵԶԵՐՔ ✨
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ սիրով հրավիրում են փոքրիկներին, պատանիներին և նրանց ընտանիքներին՝ մասնակցելու անվճար հանրային աստղադիտման: 💜🪐
Այս միջոցառումը կյանքի է կոչվել Ջինիշյան հիշատակի հիմնադրամի աջակցությամբ։ Հիմնադրամն իր «Պատանի հետազոտողների ակումբներ» (Young Explorers’ Clubs) ծրագրի շրջանակում նպատակ ունի Հայաստանի 40 դպրոցների 500 աշակերտների շրջանում խթանել հետաքրքրությունը դեպի գիտությունն ու STEAM ուղղությունները՝ նպաստելով նրանց գործնական հմտությունների զարգացմանը։ ✨
Space42-ը կիսում է այս նպատակը, ուստի համատեղել ենք ուժերը, որպեսզի ավելի շատ երեխաներ մոտենան տիեզերքին։ 🚀
Շատ երեխաներ տարված են տիեզերքով և սա կարող է դառնալ նրանց առաջին իրական հանդիպումը տիեզերքի հետ: Միասին կստեղծենք անմոռանալի հիշողություններ, կխթանենք հետաքրքրասիրությունը և գիտությունը կդարձնենք հասանելի:
🚀 Ի՞նչ է սպասվում երեկոյի ընթացքում.
🔭 Դիտումներ պրոֆեսիոնալ աստղադիտակներով՝ Space42-ի աստղագետ զբոսավարների ուղեկցությամբ,
🪐 Յուպիտերի, Վեներայի, խորը տիեզերական օբյեկտների դիտում, պայծառ ու գունավոր
✨ Ուղեկցվող բացատրություններ օբյեկտների մասին,
💜 Ինտերակտիվ շփում, որը երեխաները կտա իրենց հուզող բոլոր «տիեզերական» հարցերի պատասխանները,
📸 Հիշարժան ընտանեկան և կրթական երեկո բաց երկնքի տակ։
📅 Մայիսի 31-ին, ժամը՝ 20:30 📍Մայր Հայաստան հուշարձանի դիմաց 💸 Մուտքն ազատ է, բայց պետք է նախապես գրանցվել:
Վերցրե՛ք ձեր փոքրիկներին և մայիսի 31-ին եկե՛ք միասին բացահայտենք տիեզերքի գաղտնիքները: Սպասում ենք բոլորիդ: 🌌🔭
Հատուկ շնորհակալություն Ջինիշյան հիշատակի հիմնադրամին ծրագիրը ֆինանսավորելու համար։ Հիմնադրամը երկար տարիներ աջակցում է Հայաստանում կրթական, սոցիալական և տնտեսական նախաձեռնությունների՝ նպատակ ունենալով հզորացնել համայնքներն ու ներդրում ունենալ հասարակության կայուն զարգացման մեջ։ Նրանց «Պատանի հետազոտողների ակումբներ» ծրագիրը միջազգային մեծ ցանցի մաս է, որը միավորում է աշխարհի տարբեր երկրների աշակերտներին՝ փոխանակելու գիտելիքներն ու փորձը։ Ավելին կիմանաք այցելելով՝ https://www.jinishian.org/
