Cover Image for Թվային մարքեթինգը զբոսաշրջային բիզնեսում
Cover Image for Թվային մարքեթինգը զբոսաշրջային բիզնեսում
119 Went

Թվային մարքեթինգը զբոսաշրջային բիզնեսում

Hosted by Armenian Code Academy
Google Meet
Registration
Past Event
Welcome! To join the event, please register below.
About Event

Անվճար վեբինար՝ «Թվային մարքեթինգը զբոսաշրջային ոլորտում» թեմայով 📌

🏘️ Զբոսաշրջության ոլորտում հաջողության հասնելու համար այսօր միայն որակյալ ծառայությունը բավարար չէ․ կարևոր է նաև ճիշտ ներկայանալը, լսարանին հասնելը և վստահություն ձևավորելը թվային հարթակներում։

Հուլիսի 3-ին՝ ժամը 19:00-ին, հրավիրում ենք մասնակցելու անվճար վեբինարի՝ «Թվային մարքեթինգը զբոսաշրջության ոլորտում» թեմայով:

✨ Վեբինարը կվարի Սիրան Խուդավերդյանը՝ Head of Marketing Cognaize-ում։

Կխոսենք այն մասին, թե ինչպե՞ս կարող են զբոսաշրջային բիզնեսները արդյունավետ օգտագործել թվային մարքեթինգի գործիքները՝ ճանաչելիությունը բարձրացնելու, ճիշտ լսարան ներգրավելու և վաճառքները զարգացնելու համար։

Կքննարկենք՝
- ինչպե՞ս կառուցել գրավիչ թվային ներկայություն զբոսաշրջության ոլորտում,
- ի՞նչ դեր ունեն սոցիալական մեդիան, կոնտենտը և գովազդը հաճախորդների ներգրավման գործում,
- ինչպե՞ս հասկանալ թիրախային լսարանին և ճիշտ հաղորդակցվել նրա հետ,
- ի՞նչ մարքեթինգային մոտեցումներ կարող են օգնել զբոսաշրջային ծառայություններին առանձնանալ մրցակցային շուկայում։

Վեբինարը օգտակար կլինի զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների, հյուրանոցների, տուրիստական ընկերությունների, ուղեկցորդների, ինչպես նաև բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են զարգացնել իրենց բիզնեսը թվային հարթակներում։

119 Went