

Աստղագիտության օր. բաց աստղադիտում և սեմինար 🔭
Հայաստանում Աստղագիտության օրը և Վիկտոր Համբարձումյանի ծննդյան տարեդարձը ✨
📅 Սեպտեմբերի 22-ին ունենք հատուկ միջոցառում՝ նվիրված Հայաստանում Աստղագիտության օրվան և հայ մեծանուն աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանին։
3-րդ «Գիտության շաբաթ․ Հայաստան»-ի շրջանակում Space42-ը և SA հիմնադրամն իրականացնում են բաց միջոցառում՝ երեխաներին և երիտասարդներին ոգևորելու և տիեզերքին ավելի մոտենալու համար։ 🔭
❓ Ի՞նչ է սպասվում.
Մաս 1 - սկիզբը` 18:30
🎓 Գիտահանրամատչելի սեմինարներ ու քննարկումներ
Մաս 2 - սկիզբը` 20:00
🔭 Աստղադիտումներ հզոր դիտակներով պրոֆեսիոնալ աստղագետների ուղեկցությամբ։
🌌 Դիտելու ենք Լուսինը, Սատուրն մոլորակն՝ իր օղակներով, պայթած աստղ, կրկնակի աստղեր, աստղակույտեր և գալակտիկաներ։
✨ Տիեզերական մթնոլորտ և շփում տիեզերասերների համայնքի հետ։
📍 Վայր՝ «Այգի» բիզնես կենտրոն (Aigy Business Center, աստղադիտումը՝ կենտրոնի բակում)
🤝 Համակազմակերպիչներ՝ Space42 և SA հիմնադրամ
🎟️ Մասնակցությունն անվճար է, սակայն տեղերը սահմանափակ են, և գրանցումը պարտադիր է։ Քանի որ միջոցառումը կազմված է երկու մասից, կարող եք գրանցվել միայն սեմինարին, միայն աստղադիտմանը կամ երկուսին միասին։
📢 (Խոսնակի անունը և սեմինարի թեման կհայտարարվեն շուտով)
📞 Հարցերի դեպքում կապվեք մեզ հետ՝ 041240420 | 099916343
Միջոցառումն անցկացվում է «Նովա» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ԵԳԱԾ «Գիտության հանրայնացման մրցույթի» ֆինանսավորմամբ և ԻԿՐԱՆետ ՄԿ-ի աջակցությամբ։