Էներգետիկայի ապագան Հայաստանում

Hosted by Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա
Registration
Past Event
Welcome! To join the event, please register below.
About Event

​Հայաստանում էներգիայի կուտակիչների մասշտաբային ինտեգրումը դեռևս չի ուղեկցվում համակարգված ռազմավարական մոտեցմամբ։ Բացակայում է ինչպես կարգավարական հստակ կանոնակարգումը, այնպես էլ ֆինանսական խթանման գործող մեխանիզմները և ոլորտային զարգացման երկարաժամկետ տեսլականը։ 

​ԱԷՀԱ-ն նախաձեռնել է ֆորումը՝ որպես երկխոսության ինստիտուցիոնալ հարթակ, որտեղ.

  • ​պետական կառույցները կներկայացնեն դիրքորոշումը և տեսլականը 

  • ​խոշոր միջազգային բրենդները կներկայացնեն ՀՀ-ում BESS-ի ներկրման մոտեցումները 

  • ​կձևավորվեն միանման պատկերացումներ՝ ոլորտի կանոնակարգման և ներդրումների ուղղությամբ

​Ֆորումի ընթացքում

  • ​պանելային քննարկումներ՝ BESS-ի կարգավորչական և ներդրումային աշխատանքների ձևավորման շուրջ 

  • ​համագործակցության հուշագրերի (MoU) հանդիսավոր կնքում 

  • ​Մամուլի ասուլիս 

  • ​Networking. ոլորտի առաջատարների ցանցային շփումներ

​Ո՞ւմ համար է այս ֆորումը

  • ​բիզնեսի հիմնադիրների և ղեկավարներ

  • ​պետական բարձրաստիճան պաշտոնյաներ (ոլորտը կարգավորող կառույցներ)

  • ​տեղական և միջազգային ֆինանսական կազմակերպություններ

  • ​տեխնոլոգիական կրթական հաստատությունների ղեկավարներ

  • ​ոլորտային հիմնադրամների և ՀԿ-ների ղեկավարներ

​Սա պետություն-մասնավոր համագործակցության ինստիտուցիոնալ ամրագրման առաջին հանրային ձևաչափն է արևային էներգետիկայի ոլորտում։

Location
AI9 Startup Campus
9 Isahakyan poxoc, Yerevan, Armenia