Էներգետիկայի ապագան Հայաստանում

Hosted by Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա
Registration
Past Event
Welcome! To join the event, please register below.
About Event

Հայաստանում էներգիայի կուտակիչների մասշտաբային ինտեգրումը դեռևս չի ուղեկցվում համակարգված ռազմավարական մոտեցմամբ։ Բացակայում է ինչպես կարգավարական հստակ կանոնակարգումը, այնպես էլ ֆինանսական խթանման գործող մեխանիզմները և ոլորտային զարգացման երկարաժամկետ տեսլականը։ 

ԱԷՀԱ-ն նախաձեռնել է ֆորումը՝ որպես երկխոսության ինստիտուցիոնալ հարթակ, որտեղ.

  • պետական կառույցները կներկայացնեն դիրքորոշումը և տեսլականը 

  • խոշոր միջազգային բրենդները կներկայացնեն ՀՀ-ում BESS-ի ներկրման մոտեցումները 

  • կձևավորվեն միանման պատկերացումներ՝ ոլորտի կանոնակարգման և ներդրումների ուղղությամբ

Ֆորումի ընթացքում

  • պանելային քննարկումներ՝ BESS-ի կարգավորչական և ներդրումային աշխատանքների ձևավորման շուրջ 

  • համագործակցության հուշագրերի (MoU) հանդիսավոր կնքում 

  • Մամուլի ասուլիս 

  • Networking. ոլորտի առաջատարների ցանցային շփումներ

Ո՞ւմ համար է այս ֆորումը

  • բիզնեսի հիմնադիրների և ղեկավարներ

  • պետական բարձրաստիճան պաշտոնյաներ (ոլորտը կարգավորող կառույցներ)

  • տեղական և միջազգային ֆինանսական կազմակերպություններ

  • տեխնոլոգիական կրթական հաստատությունների ղեկավարներ

  • ոլորտային հիմնադրամների և ՀԿ-ների ղեկավարներ

Սա պետություն-մասնավոր համագործակցության ինստիտուցիոնալ ամրագրման առաջին հանրային ձևաչափն է արևային էներգետիկայի ոլորտում։

Location
AI9 Startup Campus
9 Isahakyan poxoc, Yerevan, Armenia