

🚀 AI on Campus | Համալսարանից դեպի ապագայի աշխատանք
🚀 AI on Campus | Համալսարանից դեպի ապագայի աշխատանք
Ինչպե՞ս է արհեստական բանականությունը փոխում աշխատաշուկան, և ի՞նչ հմտություններ են անհրաժեշտ ապագայի մասնագետներին։
Նոյեմբերի 13-ին Տեխնոլոգիական կրթության հիմնադրամը (Technological Education Foundation) և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը (ՀՊՏՀ) միավորում են ուժերը՝ AI Days Armenia 2026 նախաձեռնության շրջանակում ուսանողների համար կազմակերպելու «AI on Campus» ինտերակտիվ միջոցառումը։
💡 Միջոցառման ընթացքում՝
🔴 Կբացահայտենք, թե ինչպես է AI-ը փոխում մասնագիտություններն ու բիզնես գործընթացները։
🔴 Կծանոթանանք AI գործիքների կիրառությանը տնտեսագիտության, ֆինանսների, մարքեթինգի և կառավարման ոլորտներում։
🔴 Կաշխատենք թիմերով՝ AI-ի օգնությամբ փորձելով լուծել իրական բիզնես մարտահրավերներ։
Սա հնարավորություն է ոչ միայն խոսելու AI-ի մասին, այլև գործնականում փորձարկելու դրա հնարավորությունները։
📅 Նոյեմբերի 13, 14:00
📍 Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան (ՀՊՏՀ)
⏳ Տևողությունը՝ 90 րոպե
Ապագայի աշխատաշուկան փոխվում է արդեն այսօր։ Պատրա՞ստ ես դառնալ այդ փոփոխության մասնակիցը։ 🚀
Միջոցառմանը կարող են մասնակցել միայն ՀՊՏՀ ուսանողները ‼️