

AI-Ը ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱՅՈՒՄ - ԱՆՎՃԱՐ ՎԵԲԻՆԱՐ
🦷 Անվճար վեբինար՝ «AI-ը ստոմատոլոգիայում» 🚀
🖇 Ինչպե՞ս է արհեստական բանականությունը փոխում ժամանակակից ստոմատոլոգիան։
Այսօր AI գործիքները կիրառվում են ոչ միայն ռենտգեն պատկերների վերլուծության, այլև վիրաբուժական պլանավորման, օրթոդոնտիկ բուժման, թվային մոդելավորման և նույնիսկ ռոբոտացված իմպլանտացիայի մեջ։
Այս վեբինարի ընթացքում կքննարկենք հետևյալ թեմաները՝ 👇🏻
✨ AI-ը ռենտգեն դիագնոստիկայում Ինչպե՞ս են Diagnocat, VideaHealth, Pearl և այլ համակարգեր օգնում հայտնաբերել կարիեսը, պերիապիկալ փոփոխությունները, ռետենցված ատամները և այլ պաթոլոգիաներ։
✨ Թվային վիրաբուժություն և իմպլանտացիա Ինչպե՞ս են Exoplan, coDiagnostiX և այլ ծրագրեր օգնում կատարել իմպլանտացիայի պլանավորում, ստեղծել վիրաբուժական շաբլոններ և համադրել ԿՏ ու ինտրաորալ սկաները։
✨ A-ը և թվային օրթոդոնտիան Էլայներների պլանավորում, թվային արտիկուլյացիա, ատամների ավտոմատ մոդելավորում և մեքենայական ուսուցման կիրառումը կլինիկական պրակտիկայում։
✨ Ռոբոտացված ստոմատոլոգիա Yomi և այլ AI գործիքների աջակցությամբ համակարգերի կիրառումը ժամանակակից վիրաբուժության մեջ։
✨ Կլինիկական սահմանափակումներ և էթիկա Ինչպե՞ս կիրառել AI գործիքները ճիշտ՝ խուսափելով սխալ ախտորոշումներից և տեխնոլոգիաների հանդեպ ավելորդ վստահության
🎤 Վեբինարը կվարի Հայկազ Ղարիբյանը