Cover Image for Lullie✨ | «Օրորոցի երգեր» և «Մանկական երգեր» գրքերի քննարկում
Cover Image for Lullie✨ | «Օրորոցի երգեր» և «Մանկական երգեր» գրքերի քննարկում
Hosted By
33 Went

Lullie✨ | «Օրորոցի երգեր» և «Մանկական երգեր» գրքերի քննարկում

Hosted by Lullie ✨
Google Meet
Registration
Past Event
Welcome! To join the event, please register below.
About Event

Սիրելի ապագա և արդեն իսկ հայրիկներ ու մայրիկներ, հորաքույրներ, մորաքույրներ, հորեղբայրներ, քեռիներ, տատիկներ, պապիկներ և բոլոր հետաքրքրված անձինք,

Սիրով հրավիրում ենք ձեզ Lullie✨-ի ամենամսյա միջոցառումների շարքի երրորդ հանդիպմանը։

Այս անգամ կքննարկենք Կոմիտասի թանգարան-ինստիտուտի «Հազար ու մի երգ» հայկական ժողովրդական երգերի մատենաշարի «Օրորոցի երգեր» և «Մանկական երգեր» հատորները։ Առիթ կունենանք նաև միասին սովորելու այդ գրքերում ընդգրկված մի քանի երգ։

Խոսնակներ․

  • «Օրորոցի երգեր» և «Մանկական երգեր» գրքերի կազմող-խմբագիր՝ Աստղիկ Մարտիրոսյան

  • «Օրորոցի երգեր» գրքի կազմող-խմբագիր՝ Ծովինար Արծրունի

  • «Մանկական երգեր» գրքի կազմող-խմբագիր՝ Սոնա Սիմոնյան

📅Ամսաթիվ՝ հուլիսի 29

🕗Ժամ՝ 21:00–22:00

📍Ձևաչափ՝ օնլայն (Google Meet)

Մասնակցությունն անվճար է, սակայն անհրաժեշտ է նախապես գրանցվել։

---

Նշում․ Lullie✨-ն ներկայումս գտնվում է ուսումնասիրման փուլում՝ նպատակ ունենալով ձևավորել համայնք, որտեղ միասին կբացահայտենք օրորոցայինների դերը ժամանակակից կյանքում և կնպաստենք դրանց կիրառմանը։

Hosted By
33 Went