Cover Image for Lullie ✨ | Երգում ենք ավանդական օրորներ
Cover Image for Lullie ✨ | Երգում ենք ավանդական օրորներ
Hosted By
16 Went

Lullie ✨ | Երգում ենք ավանդական օրորներ

Hosted by Lullie ✨
Registration
Past Event
Welcome! To join the event, please register below.
About Event

Ավանդական օրորը ծնողի և մանկան միջև կապի առաջին լեզուներից է։ Այն ոչ միայն հանգստացնում է փոքրիկին, այլև սերունդներից սերունդ փոխանցում է մեր լեզուն, ինքնությունն ու արժեքները՝ երեխայի մեջ ձևավորելով բարի, արարող ու խիզախ մարդ լինելու առաջին հիմքերը։

Lullie ✨ նախաձեռնության 4-րդ ամսական հանդիպումն առաջին անգամ անցկացնելու ենք ոչ թե առցանց, այլ կողք-կողքի։ Հավաքվելու ենք երգելու և միասին բացահայտելու հայկական ավանդական օրորների գեղեցկությունը։

Միջոցառումը նախատեսված է երեխա ունենալ պատրաստվող զույգերի, ապագա ծնողների և 0–2 տարեկան փոքրիկների ծնողների համար։ Միևնույն ժամանակ, խրախուսում ենք ձեզ հետ բերել մեկին, ում հետ կուզենայիք կիսել այս պահը՝ զուգընկերոջը, քրոջը կամ եղբորը, տատիկ-պապիկներից մեկին կամ ընկերոջը։ 🌾

Հանդիպումը կվարեն՝

  • երաժշտագետ, ֆոլկլորագետ, բանահավաք Մարգարիտ Սարգսյանը

  • երաժշտագետ, ֆոլկլորագետ, բանահավաք, արվեստագիտության թեկնածու Անի Հակոբյանը

Այս անգամ մեզ իր ջերմ տարածքում կհյուրընկալի Wellnest Yerevan-ը, որը կդառնա մեր փոքրիկ ու ապահով բույնը՝ այս հանդիպումը միասին վայելելու համար։

Ու եթե ձեր փոքրիկն արդեն եկել է այս աշխարհ, նրան էլ անպայման բերեք ձեզ հետ։ 🤍

📅 Օգոստոսի 31, երկուշաբթի
🕡 18։30
📍Wellnest Yerevan, Ազատության պողոտա 1/21

Մասնակցությունն անվճար է, սակայն կարող ենք հյուրընկալել միայն 20 մասնակցի, ուստի անհրաժեշտ է նախապես գրանցվել:

Միջոցառմանը մասնակցելու համար երգել իմանալը ընդհանրապես պարտադիր չէ։ Ավանդական օրորները բոլորի՜սն են, և դրանք կարող է երգել մեզանից յուրաքանչյուրը՝ անկախ ձայնային տվյալներից։

Սիրով սպասում ենք ձեզ։ 🤍

Lullie ✨

Location
Wellnest Yerevan
1/21 Azatutyan Ave, Yerevan, Armenia
Hosted By
16 Went