

AI-ը թերապևտիկ պրակտիկայում
🚀 Անվճար վեբինար՝ «AI-ը թերապևտիկ պրակտիկայում. գործիքները, ռիսկերը, հավաստիությունը և կանխարգելումը կլինիկական որոշումների կայացման գործընթացում» թեմայով։
🖇 Արհեստական բանականությունը արդեն մտել է բժշկական ամենօրյա պրակտիկա՝ օգնելով բժիշկներին արագ վերլուծել տվյալները, աջակցել ախտորոշմանը և ավելի արդյունավետ կազմակերպել բուժման գործընթացը։ Բայց ո՞րքան մեծ է դրա կիրառումը, ինչպե՞ս օգտագործել այն ճիշտ և անվտանգ։
Այս վեբինարի ընթացքում կխոսենք՝ 👇🏻
✨ ինչպե՞ս ինտեգրել AI-ի գործիքները իրական կլինիկական աշխատանքում՝ առանց բարդ տեխնիկական գիտելիքների ✨ ի՞նչ ռիսկեր կարող են առաջանալ AI-ի օգտագործման ընթացքում և ինչու՞ են դրանք կարևոր բժշկական տեսանկյունից ✨ ի՞նչ են «AI հալյուցինացիաները» , ինչու՞ են դրանք առաջանում և ինչպե՞ս կարող են ազդել կլինիկական որոշումների վրա ✨ ի՞նչ մեթոդներ և մոտեցումներ կարելի է կիրառել՝ այդ սխալները կանխելու և նվազեցնելու համար
🎤 Վեբինարը կվարի Մանվել Մնացականյանը (MD, CEO at Biogen Nanotechnologies) 📅 Ապրիլի 23 🕖 19:30