Cover Image for AI ագենտը՝ ուսուցչի օգնական
Cover Image for AI ագենտը՝ ուսուցչի օգնական
274 Went

AI ագենտը՝ ուսուցչի օգնական

Hosted by TUMO Labs & Khachik Abajyan
Google Meet
Registration
Past Event
Please click on the button below to join the waitlist. You will be notified if additional spots become available.
About Event

Ի՞նչ, եթե AI-ը ոչ միայն հարցերին պատասխանի, այլ օգնի կազմակերպել դասապրոցեսը 👨‍🏫

«AI ագենտը՝ ուսուցչի օգնական» live session-ին Թումո լաբերի կրթական նախագծերի ղեկավար Խաչիկ Աբաջյանը և AI պրոդուկտ մենեջեր Տիգրան Հակոբյանն այդ հարցի պատասխանն են գտնելու ուսուցիչների ու դասախոսների հետ։

Դուք կտեսնեք, թե ինչպես կարելի է զրոյից ստեղծել AI ագենտ, որը լուծում է դասապրոցեսի կոնկրետ խնդիրներ ու ավտոմատացնում կրթության հետ կապված տարբեր գործընթացներ։ Մենք կաշխատենք իրական օրինակների վրա՝ խնդրի ճիշտ ձևակերպումից մինչև աշխատող ագենտ ստեղծելու համար անհրաժեշտ քայլերը։

Քննարկելու ենք՝
– ինչպես գտնել AI ագենտի աշխատանքի արժանի խնդիրը
– ինչպես ստեղծել ագենտ՝ չունենալով ծրագրավորման գիտելիքներ
– ինչպես տալ նրան անհրաժեշտ տվյալներ, գիտելիքներ ու գործիքներ
– ինչպես ստանալ հենց ձեր առարկայի կամ լսարանի համար կիրառելի լուծում

Միացեք իրական աշխատանքային խնդիրներով՝ դրանց համար իրական լուծումների հնարավորությունները տեսնելու։

📅 Սեպտեմբերի 3, 19:00, online

Մասնակցությունն անվճար է, սակայն անհրաժեշտ է նախապես գրանցվել ստորև։ Հղումը կուղարկենք գրանցված մասնակիցներին՝ session-ի օրը։

274 Went