AI-ը քաղծառայողի աշխատանքում
Ինչպե՞ս կարող է AI-ն օգնել քաղծառայողին առօրյա գործերում ու բարձրացնել ծառայությունների որակը։
Թումո լաբերը կազմակերպում է օֆլայն ձևաչափով հանդիպում՝ քաղծառայողների խնդիրների քննարկման ու AI ստեղծած հնարավորությունների բացահայտման համար։ Այն կվարի AI ագենտների ներդրման մասնագետ, Work Your Agent-ի հիմնադիր, 5+ տարվա աշխատանքային փորձով AI պրոդուկտ մենեջեր Տիգրան Հակոբյանը։
Մասնակիցները Տիգրանի հետ կքննարկեն՝
✅ինչպես կիրառել AI-ն ամենօրյա աշխատանքում (նամակներ, ամփոփումներ, մոնիթորինգ և ոչ միայն)
✅ինչպես մշակել մեծածավալ փաստաթղթեր ու տվյալներ (կատարել վերլուծություններ, գտնել անհրաժեշտն ու էականը)
✅ինչպես անվտանգ կիրառել AI-ն (ինչը վստահել դրան, ինչը՝ երբեք, և ինչպես նկատել ու ուղղել հնարավոր սխալները)
📅 Նոյեմբերի 16, երկուշաբթի, 10:30–12:30
📍 Թումո լաբեր, Հալաբյան 2Ա
Մասնակցությունն անվճար է։ Մասնակցելու համար խնդրում ենք գրանցվել նախապես։
Միջոցառումն անցկացվում է AI Days 2026-ի շրջանակում, որը կազմակերպում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ԿԶՆ նորարարական կենտրոնը՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարության հետ համատեղ։
