Cover Image for Վստահիր, բայց ստուգիր. ԱԲ-ի անվտանգ օգտագործումը Հայաստանում | #AIDays2026
Cover Image for Վստահիր, բայց ստուգիր. ԱԲ-ի անվտանգ օգտագործումը Հայաստանում | #AIDays2026
60 Went

Վստահիր, բայց ստուգիր. ԱԲ-ի անվտանգ օգտագործումը Հայաստանում | #AIDays2026

Hosted by Microsoft Innovation Center Armenia
Zoom
Registration
Past Event
Welcome! To join the event, please register below.
About Event

​Արհեստական բանականությունն (ԱԲ) այսօր կարող է ստեղծել տեքստեր, պատկերներ ու հաղորդագրություններ, որոնք գրեթե չեն տարբերվում իրականից։ Այն օգնում է աշխատել ու սովորել ավելի արագ, բայց միաժամանակ նոր հնարավորություններ է տալիս խարդախներին։ Ինչպե՞ս օգտվել ԱԲ-ից՝ առանց վտանգելու քո տվյալներն ու անվտանգությունը։

​«ԱԲ օրեր 2026»-ի շրջանակում Microsoft Innovation Center (MIC) Armenia-ն և CyHub Armenia-ն հրավիրում են առցանց հանդիպման, որտեղ պարզ ու գործնական լեզվով կխոսենք ԱԲ-ի անվտանգ օգտագործման մասին։

​Բանախոս
Ալեքսեյ Չալաբյան՝ թվային և տեղեկատվական անվտանգության խորհրդատու, կիբեռանվտանգության փորձագետ։

​Ինչի մասին կխոսենք

  • ​Ինչպես ճանաչել ԱԲ-ի կիրառմամբ ֆիշինգն ու խարդախությունները

  • ​Ինչ տեղեկություններ չի կարելի կիսվել ԱԲ չաթ-բոտերի հետ

  • ​Ինչպես ստուգել ԱԲ-ի տված պատասխանների ճշգրտությունը

​Քննարկումը կլինի իրական օրինակներով, և հանդիպման ընթացքում կարող ես տալ քո հարցերը։

​Հանդիպումը բաց է բոլորի համար, ովքեր օգտվում են ԱԲ գործիքներից կամ հետաքրքրված են դրանցով՝ անկախ տարիքից, մասնագիտությունից ու փորձից։ Քանի որ միջոցառումն առցանց է, կարող ես միանալ Հայաստանի ցանկացած անկյունից։

​Մանրամասներ
Ամսաթիվ՝ նոյեմբերի 13, 2026
Ժամ՝ 19:30
Ձևաչափ՝ առցանց
Լեզու՝ հայերեն
Մասնակցությունն անվճար է, բայց անհրաժեշտ է գրանցվել։


​«ԱԲ օրեր 2026» միջոցառումը կազմակերպում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ԿԶՆ նորարարական կենտրոնը՝ ՀՀ ԲՏԱԱԲ նախարարության հետ համագործակցությամբ։

​Նախաձեռնությունը համաֆինանսավորում են Եվրոպական միությունը, Նորվեգիայի զարգացման համագործակցության գործակալությունը (Norad) և Ավստրիայի զարգացման գործակալությունը (ԱԶԳ)։

60 Went