

AI հմտություններ, որոնք գործատուները ակնկալելու են քեզնից
🤖 AI հմտություններ, որոնք գործատուները ակնկալելու են քեզնից AI գործիքներից օգտվելն արդեն պարզապես առավելություն չէ․ շատ մասնագիտություններում այն աստիճանաբար դառնում է կարևոր աշխատանքային հմտություն։
Վեբինարի ընթացքում կխոսենք՝
• ինչ AI հմտություններ են արդեն կարևոր աշխատաշուկայում,
• ինչպես ճիշտ աշխատել AI գործիքների հետ և ստանալ որակյալ արդյունք,
• որ առաջադրանքները կարելի է արագացնել կամ ավտոմատացնել AI-ի օգնությամբ,
• ինչպես օգտագործել AI-ը ոչ միայն բովանդակություն ստեղծելու, այլ նաև հետազոտության, վերլուծության ու որոշումներ կայացնելու համար,
• և ինչ հմտություններ արժե զարգացնել հիմա՝ աշխատաշուկայում ավելի մրցունակ լինելու համար։
Վեբինարը կվարի Ռուզաննա Հունանյանը՝ AI Product Manager @Picsart, ով կկիսվի նաև գործնական օրինակներով ու իր փորձով։
Եթե ուզում ես հասկանալ՝ ինչ պետք է կարողանաս AI-ի հետ աշխատելիս, որպեսզի դա իրական արժեք ստեղծի քո աշխատանքում, միացիր վեբինարին։
📌 Մասնակցությունն անվճար է։