Cover Image for Լալի ✨ | Մեկս մյուսից օրոր ենք սովորում
Cover Image for Լալի ✨ | Մեկս մյուսից օրոր ենք սովորում
Hosted By
11 Going

Լալի ✨ | Մեկս մյուսից օրոր ենք սովորում

Hosted by Lullie ✨
Registration
Welcome! To join the event, please register below.
About Event

Ի՞նչ օրոր եք ասում ձեր երեխային քնեցնելիս։ ✨ Իսկ ո՞վ է այն ձեզ սովորեցրել։

Լալիի սեպտեմբեր ամսվա հանդիպմանը մեկս մյուսից ենք օրոր ասել սովորելու։ 🎶

Մեզնից յուրաքանչյուրն իր հետ կարող է բերել մի օրոր՝ մանկությունից հիշվող, ծնողներից սովորած, ընտանիքում սերնդեսերունդ փոխանցված կամ պարզապես տարիներ առաջ ինչ-որ տեղ լսած ու սիրած։

Հանդիպման ընթացքում մասնակիցները հերթով միմյանց կսովորեցնեն իրենց իմացած օրորները։ Միասին օրոր կասենք, կկրկնենք, կսխալվենք ու նորից օրոր կասենք։ Այդպես մեր հանդիպումը կդառնա կենդանի շղթա, որտեղ մի մարդու հիշած օրորը փոխանցվում է մյուսին։

Մեր նպատակն է միասին հավաքել ու փոխանցել այն օրորները, որոնք ապրում են մեր ընտանիքներում, հիշողություններում ու ձայներում։

  • 🗓️ Սեպտեմբերի 25

  • 🕖 7:00

  • 📍 Silk Road Hotel, (53/2 Այգեձոր փողոց)

Երեխաներին նույնպես բերեք ձեզ հետ։

Մասնակցությունն անվճար է, սակայն տեղերը սահմանափակ են՝ 20 հոգի։

Գրանցվելիս խնդրում ենք նշել՝ գիտե՞ք արդյոք օրոր ասել և պատրա՞ստ եք ձեր իմացած օրորը սովորեցնել մյուսներին։ Մեր ցանկությունն է ունենալ առնվազն 5 մասնակից, ովքեր իրենց օրորը կբերեն ու կկիսվեն բոլորիս հետ։

Location
Silk Road Hotel
53, 2 Aygedzor St, Yerevan 0019, Armenia
Hosted By
11 Going