Cover Image for Լալի ✨ | Մեկս մյուսից օրոր ենք սովորում
Cover Image for Լալի ✨ | Մեկս մյուսից օրոր ենք սովորում
Hosted By
16 Went

Լալի ✨ | Մեկս մյուսից օրոր ենք սովորում

Hosted by Lullie ✨
Registration
Past Event
Welcome! To join the event, please register below.
About Event

​Ի՞նչ օրոր եք ասում ձեր երեխային քնեցնելիս։ ✨ Իսկ ո՞վ է այն ձեզ սովորեցրել։

​Լալիի սեպտեմբեր ամսվա հանդիպմանը մեկս մյուսից ենք օրոր ասել սովորելու։ 🎶

​Մեզնից յուրաքանչյուրն իր հետ կարող է բերել մի օրոր՝ մանկությունից հիշվող, ծնողներից սովորած, ընտանիքում սերնդեսերունդ փոխանցված կամ պարզապես տարիներ առաջ ինչ-որ տեղ լսած ու սիրած։

​Հանդիպման ընթացքում մասնակիցները հերթով միմյանց կսովորեցնեն իրենց իմացած օրորները։ Միասին օրոր կասենք, կկրկնենք, կսխալվենք ու նորից օրոր կասենք։ Այդպես մեր հանդիպումը կդառնա կենդանի շղթա, որտեղ մի մարդու հիշած օրորը փոխանցվում է մյուսին։

​Մեր նպատակն է միասին հավաքել ու փոխանցել այն օրորները, որոնք ապրում են մեր ընտանիքներում, հիշողություններում ու ձայներում։

  • ​🗓️ Սեպտեմբերի 25

  • ​🕖 7:00

  • ​📍 Silk Road Hotel, (53/2 Այգեձոր փողոց)

​Երեխաներին նույնպես բերեք ձեզ հետ։

​Մասնակցությունն անվճար է, սակայն տեղերը սահմանափակ են՝ 20 հոգի։

​Գրանցվելիս խնդրում ենք նշել՝ գիտե՞ք արդյոք օրոր ասել և պատրա՞ստ եք ձեր իմացած օրորը սովորեցնել մյուսներին։ Մեր ցանկությունն է ունենալ առնվազն 5 մասնակից, ովքեր իրենց օրորը կբերեն ու կկիսվեն բոլորիս հետ։

Location
Silk Road Hotel
53, 2 Aygedzor St, Yerevan 0019, Armenia
Hosted By
16 Went