

GenAI օր Թումո լաբերում
Արի՛ Թումո լաբեր՝ GenAI համայնքի հետ շփվելու:
Սեպտեմբերի 2-ին Թումո լաբերում հավաքում ենք GenAI-ի մասնագետներին, դասավանդողներին, սովորողներին, էնտուզիաստներին ու պարզապես հետաքրքրասերներին։ Կքննարկենք GenAI-ի հնարավորությունները, նոր մարդկանց կճանաչենք ու կփորձենք հասկանալ՝ ուր է շարժվում ոլորտը և ինչ դժվարությունների է բախվում։
🔹Հասմիկ Սողոմոնյանը տեքստիլ դիզայներ է, զարդագործ, AI արտիստ և ուսուցիչ։ Նա ստեղծում է հայկական թեմատիկայով AI վիզուալներ և տեսանյութեր, AI-ով մշակում է հին հայկական վիզուալ մոտիվներն ու դրանք ֆիզիկական առարկաների վերածում։
🔹Նաիրա Մուրադյանը նկարիչ է ու ռեժիսոր-անիմատոր, բազմաթիվ մուլտֆիլմերի ու հոլովակների հեղինակ։ Նա, սեփական խոսքերով, էլ ոչինչ չի անում՝ բացի սցենար գրելուց, երբ չի գտնում մեկին, ով իրեն հարմար ձևով կպատմի իր ուզած պատմությունը։
🔹Էդիկ Հարությունյանը Թումո լաբերում զբաղվում է AI Onramp-ի զարգացմամբ ու աշխատանքի համակարգմամբ։ Նա Higgsfield AI հարթակի ամբասադորներից մեկն է և կառուցում է կրեատիվ ոլորտի համար ավտոմատացման համակարգեր։
🔹 Արէգ Քէշիշեանը ճարտարապետ-դիզայներ և AI արտիստ է, Թումոյի միջազգային կենտրոնների դիզայնի նախագծողն ու կառավարողը։ Իր աշխատանքում AI-ն կիրառում է կազմակերպչական գործընթացներից և ավտոմատացումից մինչև գաղափարների փորձարկում և նախագծերի ներկայացում։
🔹 Գևորգ Դանիելյանը ստեղծում է սյուրռեալիստական վիզուալներ և կինեմատոգրաֆիկ կադրեր՝ համադրելով իրականն ու երևակայականը։ Նա վերաիմաստավորում է հայկական մշակութային մոտիվները՝ դրանք ներկայացնելով ժամանակակից ու անիրական աշխարհներում։
Գալով GenAI օրվան, դու կմասնակցեք Գևորգ Դանիելյանի վիզուալ մաստեր կլասին։ Այնուհետև Էդիկն ու Արէգը կպատմեն՝ ինչպես մոնետիզացնել արդեն ունեցած գիտելիքներն ու հմտությունները։ Իսկ Հասմիկն ու Նաիրան են երեկոյան զրուցելու են AI արտիստի համար արվեստի գիտելիքների և ճաշակի կարևրրության ու դրանք ձեռք բերելու և զարգացնելու մեթոդների մասին։
Խնդրում ենք բերել սեփական laptop-ները։
⏱️ 16:30-17:30 - Գևորգը մաստեր-կլասին կպատմի, թե ինչպես ճիշտ գեներացիաներ կատարել՝ փոքր գումար ծախսելով ու նվազագույն սխալներով
⏱️ 17:30-18:30 խոսում ենք GenAI մոնետիզացիայի մասին Գևորգի, Արէկի ու Էդիկի հետ
⏱️ 18:30 - 19:30 շփվում ենք, ծանոթանում ու քննարկում ինչ ուզենք
⏱️ 19:30-20:30 Նաիրան ու Հասմիկը պատմում են, ինչպես GenAI-ով ստանալ իրապես լավ բան, ոչ թե անճաշակություն
Մասնակցելու համար գրանցվեք մեկնաբանություններում հղումով։
📅 Սեպտեմբերի 2, 16:30-20:30
📍 Թումո լաբեր, Հալաբյան 2Ա
#AIOnramp
Come to TUMO Labs to connect with the GenAI community!
On September 2, we’re bringing together GenAI professionals, educators, learners, enthusiasts, and simply curious people at TUMO Labs.
Together, we’ll explore the possibilities of GenAI, meet new people, and discuss where the field is heading and what challenges it faces. The day will feature
🔹 a masterclass,
🔹 a demo hour and networking,
🔹 a discussion on monetization,
🔹 and a panel discussion.
More details will be revealed soon. Register to stay updated!
📅 September 2
📍 TUMO Labs, 2A Halabyan St.