

Ինչպե՞ս խոսել ԱԲ-ի հետ, որ այն մտածի մեզ հետ, ոչ թե մեր փոխարեն
📣 «Ինչպե՞ս խոսել ԱԲ-ի հետ, որ այն մտածի մեզ հետ, ոչ թե մեր փոխարեն» անվճար վեբինար
📌 Արհեստական բանականությունը դարձել է մեր ամենօրյա գործիքը։ Բայց արդյո՞ք մենք այն ճիշտ ենք օգտագործում։
Այս վեբինարում կսովորենք՝ ինչպես կառուցել ճիշտ հարցադրումներ, ձևակերպել հստակ հրահանգներ և օգտագործել ԱԲ-ն որպես մտածողության գործընկեր, ոչ թե պարզապես պատասխան տվող գործիք։
🎤 Խոսնակ՝ Աննա Կոնջորյան
Ignite Lab-ի հիմնադիր
Կորպորատիվ մշակույթի բաժնի ղեկավար՝ ԱՄԻՈ բանկում
👉 Վեբինարի ընթացքում կքննարկենք՝
• ինչու՞ է ԱԲ-ի հետ հաղորդակցությունը հմտություն, ոչ թե պարզապես տեխնիկական քայլ
• ինչպե՞ս ձևակերպել prompt-ներ, որ ստանանք խորքային և օգտակար պատասխաններ
• ինչպե՞ս խուսափել մակերեսային արդյունքներից
• ինչպե՞ս ինտեգրել ԱԲ-ն աշխատանքի, ուսման և բիզնեսի մեջ՝ առանց ստեղծագործ մտածողությունը «անջատելու»
🎯 Վեբինարը նախատեսված է ուսանողների, մասնագետների, ղեկավարների և բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են աշխատել ԱԲ-ի հետ գիտակցված ու ռազմավարական ձևով։
✨ Սա հնարավորություն է վերաիմաստավորելու տեխնոլոգիայի դերը ձեր մասնագիտական աճում։
Բաց մի՜ թողեք հնարավորությունը 🖇️