

Hackշաբթի․ Ի՞նչ է CTF կիբեռմրցույթը | ինչպե՞ս մասնակցել
Այս տարվա CTF մրցույթի թեման AI Apocalypse-ն է, և մենք պատրաստվում ենք օգնել քեզ ավելի լավ կողմնորոշվել այս միջավայրում։
Hackշաբթիի ընթացքում կխոսենք այն ամենի մասին, ինչ պետք է իմանաս մրցույթին վստահ մասնակցելու համար։
Կպատմենք՝
ինչպես է կազմակերպվում CTF-ը,
ինչ կանոններ ու առանձնահատկություններ ունի այս տարվա թեմատիկան,
ինչ գործիքներով ու մոտեցումներով է պետք աշխատել,
և հատկապես՝ ինչպիսի խնդիրների վրա ուշադրություն դարձնել AI Apocalypse սցենարում։
Եթե արդեն գրանցված ես, սա լավագույն հնարավորություն է հասկանալու՝ որտեղից սկսել և ինչպես պատրաստվել։
Եթե դեռ չես գրանցվել՝ բաց մի՛ թող հնարավորությունդ․ այստեղ կկարողանաս ստանալ բոլոր հարցերիդ պատասխանները։
Հանդիպում ենք նոյեմբերի 20-ին, ժամը 19:00-ին։
Միացի՛ր, ծանոթացի՛ր բոլոր մանրամասներին և դարձի՛ր այս տարվա ամենահետաքրքիր հաքերական մարտահրավերի մասնակիցը։